Լրահոս
Առողջապահական
23:16
02.05.20
61

Երեւանը պատրաստվում է բացել դռները. Կորոնավիրուսը մնում է

Յոթ շաբաթվա կարանտինից հետո, հանրապետության վարսավիրանոցներն ու սրճարան-ռեստորանները պատրաստվում են ընդունել առաջին այցելուներին: Տեղաշարժի թերթիկներն էլ մեր առօրյայից դուրս են գալիս: Եվ դա չնայած՝՝ համաճարակի չթուլացող տեմպին: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, երբ ընդամենը 45 կորոնա վարակակիր կար: Այսօր նրանց թիվը 50 անգամ մեծ է, եւ մենք պատրաստվում ենք դուրս գալ արտակարգ դրությունից: Երեւանի փողոցներում հակասական տրամադրություններ է առաջացրել՝ մայիսի 4-ից ավելի ազատ ռեժիմի անցնելու որոշումը: