Լրահոս
Հասարակական
21:40
10.03.20
88

Ցանկալի ծննդատուն, «անցանկալի» քաղաքապետ. Կոտայքի խնդիրները

Այսօր արձակուրդ գնալու ու հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու մասին է հայտարարել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա փորձ ունի ընտրատեղամասերում աշխատելու: Երևի հիշում եք, Աբովյանի քաղաքապետի ընտրությանը, մարզպետը ցուցակներ էր առգրավում տեղամասերից, պնդում, որ խախտումներ են եղել: Այնուամենայնիվ պարտվեց իմքայլական թեկնածուն, վարչապետն ասաց, որ հաղթել է ժողովրդավարությունը, քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Բարգավաճ Հայաստանի սատարած թեկնածուն: Հիմա նրա գլխին մութ ամպեր են կուտակվում: Ռոմանոս Պետրոսյանը այսօր այս ու մյուս սկանդալներին է անդրադարձել: