Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:14
05.10.21
72

Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Մատաղիս. Սերժ Սարգսյանը՝ Իլհամ Ալիևին. տեսանյութ

Երրորդ նախագահը պատասխանել է Մատաղիսում Իլհամ Ալիևի հնչեցրած «ցնորամիտ արտահայտություններին»։

Սերժ Սարգսյանը գրում է, որ «Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէիր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը»: