Լրահոս
Արցախ
18:48
26.03.20
79

Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը

Img default alt hy

Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։

 

Առաջադրվել են Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածու և մեկը բացառիկ՝ Վիտալի Բալասանյան։ Միայն Արցախի Հերոս, գեներալ Բալասանյանն է, որ ներկալիս ծայրահեղ վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ի զորու է ապահովել Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, վերացնել մեր ներքին խրամատները, վերականգնել մեր համազգային միասնականությունը, ապահովել Արցախի ներքաղաքական կայունությունը և անշեղորեն իրականացնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված նպատակային արդյունավետ քաղաքականություն։

 

Սա լինելու է ընտրություն համահայկական անվտանգության ու նյութապաշտության միջև, հերոսական կենսագրությամբ ապացուցված պատասխանատվության ու պատեհապաշտության, արկածախնդրության միջև, արժանապատվության ու քծնանքի միջև։

 

Այս ընտրություններով է կանխորոշվում և՛ Արցախի, և՛ Հայաստանի անվտանգությունը։

 

Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության քաղաքացին պատմական այս պահին իրեն բնորոշ վճռականությամբ, սկզբունքայնությամբ ու պատասխանատվության մեծ զգացումով կկատարի ճիշտ ընտրություն։

ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – ՀԱՂԹԱՆԱԿԸ ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ

 

Դավիթ Շահնազարյան

26 մարտի,2020թ․