Լրահոս
Կրթություն և գիտություն
23:55
21.03.19
189

Ավշարում կրթական քաոս է. ո՞վ կհասկանա ավշարցիներին


Շարունակվում է Ավշարի միակ դպրոցի կրթական ճգնաժամը: Մոտ մեկ շաբաթ պարալիզացված դասապրոցեսին այսօր առաջին անգամ շատ կարճ արձագանքել է կրթության և գիտության նախարարը: Կառավարության դիմաց նրան չի հաջողվել խուսափել աշակերտների ծնողների հարցերից, բայց հաջողվել է հստակ պատասխան չտալ: Ինչպես հիշում եք, ավշարցի աշակերտներն ու ուսուցիչները դասադուլի և գործադուլի միջոցով պահանջում են նորանշանակ տնօրենի հրաժարականը, որ մարզպետի մորաքրոջ հարսն է: Գործադրից դժգոհ՝՝ նրանք գնացել են Բաղրամյան 26: