Լրահոս
Հասարակական
21:54
21.03.19
221

«ԱՐՄԱԹ»-ի ֆինանսավորման կարգը փոխվել է. աշխատավարձ չկա

Արմաթ լաբորատորիաների 260 խմբավար երեք ամիս է աշխատավարձ չի ստացել: Հայաստանում ու Արցախում վտանգված է 6500 աշակերտի՝ տեխնո-կրթության հնարավորությունը: Սկանդալային լուրը այսօր հասավ կառավարություն: Վարչապետը լսեց նախարարի պարզաբանումը, սուր բանավեճից առաջ մի քանի վայրկյան լռեց: Խնդրի պատճառն է գործադիրի՝ նախորդ տարվա փոփոխությունը, որով Արմաթ լաբորատորիաների ֆինանսավորումը պետք է մրցույթով լինի: Մինչեւ դա պետության տրամադրած գումարով խմբավարների աշխատավարձն էին տալիս: Ինչու՞ են Արմաթի հիմնադիրները պատահածը սաբոտաժ անվանում և ի՞նչ բանավեճից հետո է կառավարական կաբինետը որոշել փոխել սեփական որոշումը՝ Տարոն Կոխլիկյանը կպատմի: