Լրահոս
Քաղաքական
20:13
02.10.21
50

Արդարադատության նախարարը «մաքրելու է» դատական համակարգը. Անդրեասյանն ինքն իրեն գնահատում է «4». տեսանյութ

Հայաստանի 280 դատավորից 40-ի հետ խնդիր ունի իշխանությունը: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը որոշել է՝ զտել դատական համակարգը: Չնայած օրենքը նախարարին զտելու արտոնություն չի տալիս: Կարծում է՝ օրենքը չի նեղանա, եթե ինքն անձամբ զբաղվի դատավորների վարքով կամ առանց դատարանի որոշման գաղտնալսվեն դատավորները: