Լրահոս
Արցախ
21:31
16.11.19
97

Արցախի ամենաերիտասարդ հերոսը

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Ռոբերտի հարազատներն ու ընկերները այցելել են Եռաբլուր, այնուհետև՝ հերոսի անվան դպրոց: Ապրիլյան պատերազմի օրերին 19-ամյա կրտսեր սերժանտի հերոսությունը ապշեցրել էր գրեթե բոլորին: Նկատելով մոտեցող թշնամուն, դիրքում միայնակ մնացած Աբաջյանը, վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ իր մոտ մնացել է մեկ նռնակ, որով իր հետ միասին պայթեցնելու է դիրքը գրավել փորձող հակառակորդին: