Լրահոս
18:26
28.06.19
127

Առանց տանիքի մնացած ընտանիքները վերադառնում են Եղվարդ. մարզպետ

Img default alt hy

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Եղվարդ համայնքի ղեկավարի հետ համակողմանի ուսումնասիրության արդյունքում թիրախային լուծումներ գտանք մասնավորի տարածքը հարկադրաբար ազատած՝ Եղվարդ համայնքի մեր քաղաքացիների համար:

Վերջիններս դադարեցրել են իրենց բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի առջև և այժմ վերադառնում են Եղվարդ՝ հանդիպելու համայնքի ղեկավարին և խորհրդականիս, որպեսզի քննարկեն հարցի վերջնական լուծման քայլերի հաջորդականությունը»: