Լրահոս
Իրավական
19:16
11.03.20
84

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ արձակվեց

Img default alt hy

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ կարձակվի։ ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել փաստաբանների վերաքննիչ բողոքը և մերժել քննիչի միջնորդությունը կալանքը երկարացնելու մասին։

«Արմեն Թավադյանը ժամերի ընթացքում կլինի ազատության մեջ։ Պատճառը հիմնավոր կասկածի բացակայությունն է»,- լրագրողներին ասաց Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ «Հաստատվում է այն, ինչ ասում էինք վաղուց՝ այսքան ժամանակ պարոն Թավադյանն ապօրինի գտնվել է կալանքի տակ, ինչի իրավական հետևւանքներն ակնկալում ենք տեսնել պաշտոնատար անձանց քրեական հետապնդումների տեսքով»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։ Ինչ վերաբերում է քրեական գործին, փաստաբանն ասաց․ «Այս որոշման բովանդակությունից բխում է, որ Թավադյանը չի ցանկացել ինչ-որ մեկին կաշառել», հայտնում է Yerevan.Today-ը:

Րոպեներ առաջ Արմեն Թավադյանը դուրս եկավ Կենտրոն ՔԿՀ-ից, որտեղ իրեն էին սպասում իր աջակիցները: Թավադյանը բոլորից շնորհակալություն հայտնեց եւ խնդրեց գնալ տուն՝ վաղը հանդիպելու ակնկալիքով: