Լրահոս
Առողջապահական
16:58
13.10.21
46

300 քաղաքացի սպասում է հոսպիտալացման. Հայաստանը կորոնավիրուսի «վառվող կարմիր գոտի» է դառնում

Img default alt hy

Հայաստանը կորոնաթվերով կարմիր գոտուց անցնում է վառվող «կարմիր գոտի»: Եվրամիությունը փակում է սահմանները հայաստանցիների համար: Մասնագետների խոսքով՝ նոր, անվերահսկելի փուլ է մտնում համավարակը: Հիվանդանոցներում բուժվող երեխաների թիվն էլ է սրընթաց աճել :

Վարակաբան Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ վիրուսը երիտասարդացել է: 30-50 տարեկան վարակակիրների մոտ 20 տոկոսը հոսպիտալացման կարիք ունի:

2 տարի աշխարհը սարսափի մեջ պահող վիրուսի դեմ պայքարում Հայաստանի կառավարությունը սեղմում է պարտադրանքի ոտնակին: Վաղվանից ուժի մեջ է մտնում առողջապահության նախարարի հրամանը՝ աշխատողը կամ պետք է պատվաստվի, կամ աշխատանքի ներկայանա ՊՇՌ թեստի բացասական պատասխանով: 


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է առաջարկում աշխատանքային օրենսգրքում: Եթե դրանք ընդունվեն, գործատուն իրավունք կունենա չպատվաստված ու չթեստավորված  աշխատողին ներս չթողնել հիմնարկ: Իսկ երբ նա 30 օր չաշխատի, գործատուն հնարավորություն կստանա լուծարել  պայմանագիրը:

Այս փոփոխությունները ուժի մեջ կմտնեն միայն խորհրդարանի վավերացումից հետո: Փաթեթը դեռ խորհրդարան չի հասել:

Փոփոխություն է կատարվել նաև առողջապահության նախարարի հրամանում:  Այն քաղաքացիները, որ վարակվել են քովիդով, ապաքինվելուց հետո 3 ամիս կարող են թեստ չհանձնել: