Լրահոս
Արցախ
21:30
12.10.21
55

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 12. օր 16-րդ. տեսանյութ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

12 հոկտեմբերի 2020, օր 16-րդ

Որքա՞ ն էր թեժացել իրավիճակը, ինչ անդառնալի կորուստների առջև էր կանգնած հայկական կողմը, որ Փաշինյանն այդ օրը որոշեց հանդիպել ոչ միայն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, այլ նույնիսկ արտախորհրդարանական ուժերի հետ:

Ի՞նչ տեղեկություն էր հաղորդել Փաշինյանը, որ հանդիպմանը ներկա ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը չցանկացավ բառ անգամ փոխանցել լրագրողներին: Ինչու՞ չէին հայտարարում Կարմիր Շուկայի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումների լուրջ կորուստների մասին:

Ինչու՞ էր Արծրուն Հովհաննիսյանը պնդում, թե Հադրութի մերձակայքում ընդամենն ադրբեջանական դիվերսիոն խմբեր են եղել, կամ ինչու՞ էր ժխտում Թալիշի ու Մատաղիսի թշնամու վերահսկողության տակ անցնելու փաստը, երբ ադրբեջանցիներն արդեն այնտեղ իրենց դրոշը բարձրացնելու կադրեր էին հրապարակում :