Լրահոս
Աշխարհ
23:26
03.07.19
108

Ողբերգական հրդեհ՝ ռուսական սուզանավի վրա. Կրեմլը լռում է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հետազոտական սուզանավում բռնկումն ու անձնակազմի 14 անդամների մահը ՙՍարսափելի կորուստ՚ է որակել և հանձնարարել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին անձամբ հետևել քննչական աշխատանքներին:
Ռուսական սուզանավում հրդեհը 14 նավաստու կյանք է խլել: Դաշնության պաշտպանության նախարարությունը հայնտել է, որ նավի անձնակազմի անդամները կենսաչափական տվյալներ էին հավաքում: Սուզանավը տեղակայված է եղել Մուրմանսկի շրջանի Սևերոմորսկ քաղաքում, որը երկրի հյուսիսային նավատորմի հիմնական կենտրոնակայանն է: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Պեսկովը ասել է, որ կատարվածի մանրամասները գաղտնի տվյալներ են, դրանց մի մասն էլ պետական գաղտնիք են պարունակում և հրապարակման ենթակա չեն: