Լրահոս
Աշխարհ
16:42
05.10.21
70

Տվյալների խոշորագույն արտահոսքը՝ ֆեյսբուքի պատմության մեջ. Ցուկերբերգը կորցրել է 7 մլրդ դոլար. տեսանյութ

«Սև շուկայում» վաճառքի է հանվել Ֆեյսբուքի 1,5 միլիարդ օգտատիրոջ տվյալ և սա սոցիալական ցանցի պատմության մեջ տվյալների խոշորագույն արտահոսքն է: Տեղեկություններ կային, որ Facebook-ի աշխատակիցները էլեկտրոնային անցաքարտերը չեն աշխատել ու նրանք ֆիզիկապես չեն կարողացել գրասենյակ մտնել, որպեսզի գնահատեն խնդրի մասշտաբները:

Ընկերությունն ավելի ուշ հայտնել է, որ խնդիրը լուծվել է, իսկ օգտատերերի տվյալների արտահոսք չի եղել: Սոցցանցի խափանման մի քանի ժամում Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը գրեթե 7 մլրդ դոլար է կորցրել: