Լրահոս
Հասարակական
22:03
08.12.19
91

Ծովինարում ձմեռն ամենատաքն է

Մեր ազգային էպոսի առաջին կնոջ անունով կոչված գյուղում՝ Ծովինարում, ժամանակը կանգնում է խոպանի սեզոնին, երբ ծովինարցի կանայք մենակ են մնում հոգսերի ու սիրո սպասման հետ: Գյուղի տարիքով կանայք շատ լավ են հասկանում մատղաշների ցավը ոնց որ շոռ՝ աղի մի բան ուտես, ծարավես, բայց չկարողանաս աղբյուրից մի բուռ ջուր խմել, ոնց էպոսում Ծովինարն արեց: