Լրահոս
Հասարակական
23:10
07.12.19
77

Սպիտակցիները խնդրում են իրենց չհիշել միայն դեկտեմբերի 7-ին

Սպիտակում 88-ի երկրաշարժի ժամանակ 4 հազար մարդ մահացավ: Այսօր էլ դեռ անօթեւաններ կան: 1200 մարդ քաղաքում դեռ տուն չունի: Սրանք թարմ տվյալներ են, որոնք Սպիտակի քաղաքապետն այսօր ներկայացրել է վարչապետին: Սպիտակցիներն իրենց անտեսված են զգում՝ երկրի իշխանությունն իրենց խնդիրների մասին տարին մեկ են հիշում: Վարչապետ Փաշինյանն այսօր Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին: Քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին: