Լրահոս
Առողջապահական
19:06
06.07.19
90

Սեւանի սեւ խնդիրը. 20 կով սատկել է, իսկ ջուրը դեռ կանաչում է


Սևանի ջուրը խմելուց հետո՝ սատկած անասունների խնդիրը վեճի առիթ է դարձել բնապահպանների ու մասնագետների միջև: Բնակիչները պատմել են, որ իրենց աչքով են տեսել, թե ինչպես են կովերը՝ լճի կանաչած ջուրը խմելուց հետո սատկել: Գյուղացիները չեն վստահում նաև Սննդի անվտանգության ծառայության պնդմանը, թե կենդանիների սատկելու պատճառը թաց առվույտն է: