Լրահոս
Իրավական
14:53
17.03.20
79

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նշանակված հերթական նիստը չեղարկվեց

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վատառաղջ լինելու պատճառով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօր նշանակված հերթական նիստը չեղարկվեց։

Այսօր պետք է քննարկվեր Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ անձի ազատության հարցը հրատապ է, անհետաձգելի և գտնում է, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվեր հրատապության կարգով։