Լրահոս
23:10
18.03.19
267

Ռանչպար. վարչապետի «բանաստեղծած» գյուղը

Գրասենյակից իր վարչապետական
Փաշինյանը գրել է չափածո հանձնարարական:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ, Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք, Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ, Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Ֆեյսբուքի իր էջում վարչապետը բանաստեղծությունը գրել է շաբաթ Արարատի Ռանչպար գյուղ այցելելուց հետո: Վարչապետը մարդկանց սոցիալական վատ պայմաններից ծանր տպավորություններ է ունեցել ու երկար է մտածել՝ ինչ անել՝ լայվ մտնել, գրառում անել: Արդյունքում ստացվել է բանաստեղծություն, որը ըստ Փաշինյանի նաև հանձնարարական է՝՝՝ պետական բոլոր մարմիններին: