Լրահոս
Հայաստան
23:05
05.10.21
94

Պետական դավաճանության և վարչատարածքային բաժանման սահմանագիծը. թեժ քննարկում՝ ԱԺ-ում. տեսանյութ

Խորհրդարանի դահլիճում այսօր թեժ է եղել վարչատարածքային բաժանման մասին՝ 1995-ին ընդունված, 2010-ին փոփոխված օրենքի շուրջ քննարկումը: Հենց դրան հղում անելով է իշխանությունը սիրում պնդել, թե Շուռնուխի կեսը, Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները թշնամուն նախկիններն են հանձնել:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, որ ժամանակին ներկայացրել է այդ նախագիծը խորհրդարանում, ամբիոնից հայտարարել է՝ պետական սահմանը չի որոշվում վարչատարածքային բաժանման մասին օրենքով:

Իշխանական պատգամավորներն այսօր մեղադրել են դաշնակցական գործընկերներին՝ ժամանակին այդ օրենքին կողմ քվեարկելու համար: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկել է պետական դավաճանության մասին հաղորդում ներկայացնել իրավապահներին: