Լրահոս
Տնտեսական
15:00
05.10.21
58

Պարգևատրումների օրինականությունը «Հայաստան» խմբակցությունը կվիճարկի ՍԴ-ում. տեսանյութ

Անկախության 30-ամյակի առիթով ստացած շուրջ 11 միլիոն դրամ պարգևատրումը «Հայաստան» խմբակցության պատգամավորները փոխանցել են Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան` զինվորների վերականգնողական կենտրոնին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես հրաժարվել էր պարգևատրումից:

Իշխանական ֆրակցիայում շուրջ 400 հազար դրամի պարգևավճարը սիմվոլիկ գումար էիր համարել և չէին հրաժարվել: «Հայաստան» խմբակցությունը արդեն պատրաստել է պարգևատրումների օրինականությունը Սահմանադրական դատարանում քննելու դիմումը: Անհրաժեշտ ստորագրությունները հավաքելու դեպքում դիմումը կտանեն Բարձր դատարան: