Լրահոս
Քաղաքական
20:29
14.11.19
98

«Օրինական կաշառք»՝ հանուն «երազանքի» սահմանադրական դատարանի

Գործադիրն էլ հատու քայլեր է անում: Կառավարությունն այսօր ընդունել է այն սկանդալային նախագիծը, որ քաղաքագիտական միտքն արդեն որակել էր կոռուպցիոն սխեմա՝ փող ՝ պաշտոնի դիմաց: Գործադիրը աշխատավարձի հաշվարկով կենսաթոշակ կտա Սահմանադրական դատարանի այն դատարվորներին, որ կհամաձայնեն վաղ կենսաթոշակի անցնել: Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանն ըստ էության ընդունել է, որ սահմանադրական դատարանի գործող կազմը խոչընդոտ է երազանքի բարձր դատարան ունենալու ճանապարհին: