Լրահոս
Իրավական
22:38
20.11.19
69

Օրենք՝ «օրենքով գողերի» դեմ, բայց ովքե՞ր են «օրենքով գողերը»

Խորհրդարանում շարունակում են բուռն քննարկել առաջին ընթերցմամբ ընդունած օրենքի նախագիծը, ըստ որի քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվելու է ազատազրկմամբ հինգից տասը տարի ժամկետով: Ավելի խիստ՝ ութից տասներկու տարի ժամկետով ազատազրկում է սպասվում նրանց, ովքեր հարում են քրեական ենթամշակույթին: Ներում բեկում չի լինելու ոչ մեկի, անգամ անչափահասների համար; Օրենսդիրի ընդդիմադիր թևը օրենքի ընդունմանը ներկայացված ձևով դեմ է, պնդում են, որ նախագիծը չի հստակեցնում ով է համարվելու օրենքով գող կամ քրեական հեղինակություն, իսկ ով ոչ: Եթե դա հստակ չէ, ուրեմն յուրաքանչյուրը կարող է պիտակավորվել՝ որպես այդպիսինը: