-
Քաղաքական
Պատրա՞ստ է ՔՊ-ն ընդդիմություն լինել. իշխանությունն «անհնար բան» է համարում հետընտրական գործընթացները
16:1507.06.26 -
Հասարակական
Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժած
16:0607.06.26 -
Հասարակական
ԿԸՀ հրապարակած տվյալների միջև առկա է շուրջ 18 հազար ընտրողի տարբերություն. Իվետա Տոնոյան
15:5707.06.26 -
Հասարակական
Ժամը 12:30-ի դրությամբ՝ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը
14:3307.06.26 -
Իրավական
ՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
14:0007.06.26 -
Հասարակական
Այնքան են լկտիացել, արդեն նախագահի տան վրա էլ են հավելյալ մարդ գրանցում. Միկոյան
13:4007.06.26 -
Իրավական
Հերքում․ ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ
13:1707.06.26 -
Հասարակական
Ներխուժել են «Հայաստան» դաշինքի աջակիցների բնակարաններ. 10-ից ավելի անձի բերման են ենթարկել
13:0807.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Աննախադեպ ակտիվություն. ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 14,48 տոկոսը
12:3007.06.26 -
Հասարակական
Ժամը 11։00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 362 հազար 657 քաղաքացի՝ 14,5 տոկոսը. ԿԸՀ
12:1207.06.26 -
Քաղաքական
Ուղիղ I «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը քվեարկում է 7/3 տեղամասում
12:0007.06.26 -
Քաղաքական
Ո՛չ ես, ո՛չ էլ Քոչարյանը չենք պատրաստվում Հայաստանը լքել. Սամվել Կարապետյան
11:5307.06.26 -
Հասարակական
Վաղ առավոտից տոտալ հարձակում է ԲՀԿ տարածքային կառույցների, վստահված անձանց նկատմամբ. Իվետա Տոնոյան
11:2707.06.26 -
Հասարակական
Մենք կատարեցինք մեր ընտրությունը, որ Աստված անսասան պահի հայոց պետությունը․ Գարեգին երկրորդ
11:1607.06.26 -
Քաղաքական
«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի անդամներն ապօրինի բերման են ենթարկվում և ձերբակալվում
11:0307.06.26 -
Հասարակական
Աստված անսասան պահի հայոց պետությունը. Վեհափառ Հայրապետը Էջմիածնում կատարեց իր ընտրությունը
10:4207.06.26 -
Հասարակական
ՔՊ ներկայացուցիչները ընտրատեղամասեր են մուտք գործում իրենց քարոզչանյութերով. Ղահրամանյան
10:3807.06.26 -
Հասարակական
Փոփոխություններ բերող և իրապես ուժեղ Հայաստանի համար եմ քվեարկել. Արամ Վարդևանյան
10:2907.06.26 -
Հասարակական
Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը․ Բագրատ Սրբազան
10:1507.06.26 -
Քաղաքական
«Ես քվեարկել եմ հանուն վերածնվող Հայաստանի». Նարեկ Կարապետյանը քվեարկել է Տաշիրում
09:0707.06.26 -
Իրավական
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
08:4907.06.26 -
Միջազգային
Իսրայելի կողմից ԱՄՆ պաշտոնյաների նկատմամբ լրտեսության մասշտաբներն անցել են սահմանը․ NYT
22:4006.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Միլիարդավոր դոլարներ ու ռուբլիներ են հոսում Ադրբեջան. Բաքուն կուժեղացնի՞ ճնշումը՝ Երևանի վրա
22:0006.06.26 -
Իրավական
Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել Դավիթ Ղազինյանին
21:5006.06.26 -
Միջազգային
Պեսկովը կոչ է արել չգերագնահատել ՍՊՄՏՖ-ին ԱՄՆ պատվիրակության այցի նշանակությունը։
21:2606.06.26 -
Հասարակական
Ստեփանավանում կարկուտը վնասել է գառնարած Արման Գալստյանի ձեռքերը և գլուխը
21:1706.06.26 -
Հայաստան
Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը․ Հենրիխ Մխիթարյան
20:5606.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ Հորմուզի փակուղին. փոխադարձ հարվածների մասին են հայտնում Թեհրանն ու Վաշինգտոնը
20:0706.06.26 -
Հասարակական
Հովհաննավանքի պատի քարերին կարգլույծի համար կամերա են մեխել․ Հովհաննես Իշխանյան
19:4906.06.26 -
Հասարակական
Ծաղկունքի աղետը. գայլերի հոշոտած 300 ոչխարի փոխհատուցման համար գյուղացին չգիտի՝ ում դիմի
19:0006.06.26 -
Միջազգային
Պուտինին կոպտել են. Ռուսաստանի նախագահը մերժում է Զելենսկիի՝ հանդիպման առաջարկը
17:5506.06.26 -
Քաղաքական
Ահազանգ. թիվ 33/50 տեղամասային կենտրոնում 3-րդ քվեաթերթիկների տրցակը բացակայում է
16:4806.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ում անսպասելի հայտարարություն են արել Զելենսկու՝ Պուտինին ուղղված նամակից հետո
16:2706.06.26 -
Միջազգային
Ալբանիայի կոմունիստական ռազմաբազան գրավել է Թրամփի փեսայի ուշադրությունը. սկանդալային նախագիծ
16:0006.06.26 -
Հասարակական
Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը
15:3906.06.26 -
Միջազգային
Մոլդովայի իշխանությունները կարող են հրահրել արտահերթ ընտրություններ. Դոդոն
15:2506.06.26 -
Հասարակական
Որքա՞ն է կազմում ընտրողների ընդհանուր թիվը հունիսի 7-ի ընտրությունների նախօրեին
13:0806.06.26 -
Իրավական
Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում
11:4906.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում
11:1006.06.26 -
Միջազգային
Իրանի ԶՈՒ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմակայաններին հարվածելու մասին
10:5806.06.26 -
Հասարակական
Ծաղկունքում գայլերի հարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են սատկել
10:4706.06.26 -
Հասարակական
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
00:1506.06.26 -
Հասարակական
Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ․ «Հրապարակ»
23:3505.06.26 -
Հասարակական
Վարչական ռեսուրսի օգտագործումից՝ թշնամանքի հրահրում. 382 ընտրախախտում է արձանագրել «Արդար քվեն»
23:2305.06.26 -
Քաղաքական
Ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներուժին և ազգային գաղափարախոսությանը․ Միքայել Համբարձումյան
23:0005.06.26 -
Քաղաքական
Թրամփը կասկածում է, որ Փաշինյանը վերընտրվելու է. ինչո՞ւ է շտապում Վաշինգտոնը
22:5205.06.26 -
Հասարակական
Հայաստանում խաթարեցին հերթական լրատվամիջոցի գործունեությունը․ ՀԺՄ հայտարարությունը
22:1405.06.26 -
Հասարակական
ՔՊ ամփոփիչ հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ 20:30-ի դրությամբ՝ ներկա է շուրջ 16.000 մարդ
22:0805.06.26 -
Քաղաքական
Այդպես էլ չհասկացավ Փաշինյանը. երբեմնի թիմակիցների զարմանքը և մրցակիցների բերած փաստերը
22:0205.06.26 -
Քաղաքական
Սարսափում է Փաշինյանը խաբված ժողովրդի իմաստնությունից. Քոչարյանը խնդրում է քաղաքացուն վճռական լինել
21:3005.06.26 -
Հասարակական
Արցախցիները հունիսի 7-ին կընտրեն այն ուժերին, որոնք կարող են կանգնեցնել աղետը. հայտարարություն
21:1405.06.26 -
Հասարակական
Դատախազությունը հանգուցյալ Գորիկ Հակոբյանի նկատմամբ քրգործ է հարուցել «Մարտի 1»-ի գործով
20:4905.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Վերջին ժամերն են քարոզարշավի. ինտրիգներ, խոստումներ, ամփոփումներ
20:3005.06.26 -
Քաղաքական
Քաոսի ու նվաստացման ժամանակներն ավարտելու վճռականությամբ «Հայաստան» դաշինքն ամփոփում է քարոզարշավը
20:1305.06.26 -
Իրավական
«Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը չեղարկելու համար իրավական հիմքեր չկան. Հակոբյան
20:0305.06.26 -
Քաղաքական
ԿԸՀ-ն այսօր կքննի «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը
19:2905.06.26 -
Քաղաքական
Հեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը․ անցել է շոուներին․ Ղահրամանյան
19:1405.06.26 -
Քաղաքական
Դիմում են տարել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով
19:0705.06.26 -
Քաղաքական
Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը․ Նարեկ Կարապետյան
18:3905.06.26 -
Հասարակական
Մի քանի օր շարունակ կենտրոնական փողոցներ փակ կլինեն․ Երևանում գինու օրեր են
17:4505.06.26 -
Քաղաքական
Խայտառակ վիճակից դուրս գալու համար գլխապտույտ բարեփոխումներ է խոստանում Սամվել Կարապետյանը
17:2405.06.26 -
Հասարակական
ԱՀԱԶԱՆԳ. ՀՀԿ-ական նախկին պատգամավոր «Լեդի Հակոբի տղեն մեզ վախեցնում է շատ վատ ձևով, որ ՔՊ-ին ձայն տանք»
17:1905.06.26 -
Միջազգային
Ի՞նչ կասի Պուտինը Զելենսկիին, երբ պատերազմն ավարտվի. Կրեմլում ստացել են Կիևի նամակը
17:0705.06.26 -
Հասարակական
Փաշինյանի աջակիցը մեքենայի տակ է գցել Ծառուկյանի երիտասարդ աջակցին, նա տեղափոխվել է հիվանդանոց
17:0005.06.26 -
Աշխարհ
Ամենօրյա սպանություններ, տառապանք, ցավ. ավերվող Գազան հարցնում է՝ որտե՞ղ է աշխարհը
16:2905.06.26 -
Հասարակական
ՔՊ-ի աջակիցների մեքենան վրաերթի է ենթարկել ընդդիմադիրներին, կան ծանր վիրավորներ. Սոնա Աղեկյան
16:1505.06.26 -
Հասարակական
Այսօր կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
16:0005.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Հաղթում է ՔՊ-ին միասնական ընդդիմությունը. վերջին հարցումների արդյունքները
15:3005.06.26 -
Հասարակական
Ընտրատեղամաս չգնալը հավասարազոր է ադրբեջանաթուրքական ծրագրին աջակցելուն․ ԱԱԾ պահեստազորի սպաներ
15:2105.06.26 -
Քաղաքական
Ո՞ւմ պետք է քվեարկի ջավախահայությունը և ինչո՞ւ․ փաստեր և հիմնավորումներ. Yerkir
15:1505.06.26 -
Տարածաշրջան
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի հինգ քաղաքացի է զոհվել
15:0005.06.26 -
Հասարակական
Փաշինյանը երեկ Հանրայինի բանավեճում պարտվեց, և հիմա հարձակվել է լրատվամիջոցի վրա. Մարիաննա Ղահրամանյան
14:2705.06.26 -
Հասարակական
«Zhongtong» ավտոբուսը վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա. նա տեղափոխվել է հիվանդանոց
13:4005.06.26 -
Հասարակական
Սատանաների ոհմակին հունիսի 7-ին պետք է վռնդել. Սևանում մեծ սպասելիքներ կան «Հայաստան» դաշինքից
13:2705.06.26 -
Հասարակական
Ընդդիմությունը՝ 46,6 տոկոս, Փաշինյանը՝ 32,4 տոկոս․ նոր հարցման արդյունքներ
13:1905.06.26 -
Հասարակական
Հունիսի 5-ին, ժամը՝ 13:00-ին Երևանում տեղի կունենա «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ
11:5505.06.26 -
Իրավական
40 անձի նկատմամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 գործ է փոխանցվել դատարան
11:4205.06.26 -
Մամուլի տեսություն
ԲՀԿ-ի երեք պատգամավորի թեկնածուներ հայտնվել են Հակակոռուպցիոն կոմիտեի թիրախում. «Ժողովուրդ»
11:1805.06.26 -
Իրավական
Ձերբակալման որոշում է կայացվել Գագիկ Խաչատրյանի և որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ
11:0605.06.26 -
Հասարակական
Գեղարքունիքում բեռնատարը վրաերթի է ենթարկել 49–ամյա քաղաքացուն. վերջինս տեղում մահացել է
10:5905.06.26 -
Մամուլի տեսություն
911 մլն դրամ՝ արտասահմանյան այցերի համար․ ի՞նչ արդյունք են տվել պատգամավորների գործուղումները. «Հետք»
10:3505.06.26 -
Մամուլի տեսություն
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
10:1605.06.26 -
Մամուլի տեսություն
Բժշկական կենտրոնը քարոզչություն է անում. արգելված գործիք. «Ժողովուրդ»
10:0105.06.26 -
Մամուլի տեսություն
Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ ինչո՞ւ են փոխում աջակցության ծրագիրը. «Ժողովուրդ»
09:5605.06.26 -
Մամուլի տեսություն
Հանրահավաքից հետո ՔՊ-ականներն ինքնաբացարկ են ներկայացրել․ «Հրապարակ»
09:5005.06.26 -
Քաղաքական
Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու․ Նարեկ Կարապետյան
23:3604.06.26
Նոր հանգամանքներ՝ 25 տարվա մաղեմության սպանության գործով
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել և քննության առել ՀՀ
զինվորական դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ 25 տարվա
վաղեմությամբ կատարված սպանության գործով Աշտարակի շրջանային ժողդատարանի
կողմից կայացված դատավճիռը նոր երևան եկած հանգամանքի հիմքով բեկանելու և
գործը առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ:
2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ստացվել Է. Պ.-ի
դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի
տարածքում գործող ռեստորանային համալիրում վիճաբանության ընթացքում իր
հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական
հանգամանանքները խեղաթյուրվել են և արդյունքում վերջինս ենթարկվել է
ընդամենը 1 տարվա ազատազրկման:
Ներկայացված հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տված
բացատրությամբ Է.Պ.-ն վերահաստատել է հայտնած տեղեկությունը՝ հավելելով, որ
այդ մասին իրեն պատմել են նաև դեպքին ականատես կոնկրետ անձինք, իսկ
հետագայում Հ. Գ.-ի հորեղբայրը՝ Մ. Գ.-ն, եկել է իրենց տուն և ահաբեկել իր
պապիկին, որպեսզի վերջինս բողոք չներկայացնի, ինչից վախենալով՝ իրենք
ընտանիքով հեռացել են Հայաստանից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի ստորագրությամբ 1993թ. մարտի 13-ի
ամսաթվով տեղեկանք է տրվել առ այն, որ Մ. Պ.-ն զոհվել է 1994թ. ապրիլի
16-ին՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում 2018թ.
օգոստոսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է
քրեական գործ՝ պաշտոնատար անձի կողմից անձնական այլ դրդումներով կամ
խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ
տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծում կատարելու դեպքի առթիվ:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության
ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ
գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ
իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում փաստական տվյալներ
են ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի «Տոչ պրիբոր» գործարանի տնօրեն
Մ.Պ.-ն 3 անձանց հետ 1994թ. ապրիլի 16-ին գնացել են Ակնալիճ գյուղի լճի
տարածքում գտնվող ռեստորան: Ճաշելուց հետո ռեստորանի բակում նրանց մոտեցել
են մի քանի անձինք, որոնց թվում՝ նաև Հ. Գ.-ն: Տեղի է ունեցել
վիճաբանություն և քաշքշոց, որի ընթացքում Հ. Գ.-ն հանել է ատրճանակը, օդ
կրակել, այնուհետև կրակել Մհեր Պողոսյանի ուղղությամբ և արագ հեռացել դեպքի
վայրից: Մ. Պ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, ստացած
հրազենային վնասվածքներից մահացել է:
Նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի առթիվ 1994թ. ապրիլի 17-ին քրեական
գործ է հարուցվել 1961թ. ընդունված քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ
կետով, և սկզբնական փուլում Հ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածի
2-րդ և 6-րդ կետերով՝ չնչին շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր
եղանակով սպանություն կատարելու համար: Սակայն 1994թ. ապրիլի 26-ին որոշում
է կայացվել Հ.Գ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և 1994թ.
դեկտեմբերի 19-ին Աշտարակի շրջանային ժող.դատարանի կողմից կայացված
դատավճռով նա մեղավոր է ճանաչվել 1961թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի
259.1-րդ հոդվածի «Բ» կետով՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մ.
Պ.-ին մահ պատճառելու համար և դատապարվել 1 տարի ժամկետով ազատազրկման:
Նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունից առգրավվել է Մ. Պ.-ի
արխիվային գործը, որի զննությամբ պարզվել է, որ նրան տրվել է զոհվածի
կարգավիճակ՝ չնայած այն հանգամանքին, որ ըստ ձեռք բերված փաստական
տվյալների՝ Մ.Պ.-ն զինվորական ծառայության հետ բացարձակապես կապ չի ունեցել
և մարտական գործողությունների մասնակից չի հանդիսացել: Զննված գործում առկա
է եղել նաև Մ. Գ.-ի կողմից տրված տեղեկանք առ այն, որ Մ.Պ.-ն զոհվել է
1994թ. ապրիլի 16-ին՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում, ինչը
հակասում է քրեական գործում առկա այլ փաստական տվյալներին, մասնավորապես՝
դատավճռին: Ավելին. պարզվել է, որ 2002թ. հունիսի 1-ին ՀՀ երկրորդ նախագահի
կողմից թիվ ՆՀ-1106 հրամանագրով Մ. Պ.-ն հայրենիքի սահմանները պաշտպանելիս
ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է
արիության մեդալով:
Նկատի ունենալով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում ի հայտ են
եկել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք
ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը,
քան այն, որի համար նա դատապարտվել է, այսինքն՝ որոնք առերևույթ վկայում են
Հ. Գ.-ի կողմից խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր
եղանակով Մ. Պ.-ին սպանելու և այդ իրողությունը թաքցնելու նպատակով
մարտական գործողությունների ժամանակ վերջինիս զոհվելու մասին անձնական գործ
կազմելու, պարգևատրելու վերաբերյալ, 2018թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ զինվորական
դատախազ Վահե Հարությունյանի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքի հիմքով
հարուցվել է վարույթ:
2018թ. հարուցված գործի նախաքննության և հարուցված վարույթի ընթացքում
ձեռք բերված փաստական տվյալների, ինչպես նաև 1994թ. կայացված դատավճռի
համադրված վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ այդ դատավճիռն օրինական և
հիմնավոր չէ, քանի որ դատարանը սխալ է գնահատել գործով ձեռք բերված
ապացույցները և, Հ. Գ.-ին դատապարտելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի
259.1-րդ հոդվածի «Բ» կետով, թույլ է տվել նյութական և դատավարական
իրավունքի խախտում: ՀՀ Վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային
իրավունքի համատեքստում ակնհայտ է դարձել, որ Մ. Պ.-ին կյանքից ապօրինաբար
զրկելու դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունը և
դատաքննությունը կատարվել են ակնհայտ թերություններով ու քրեական
դատավարական նորմերի խախտումներով:
Վերոնշյալ բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ՀՀ զինվորական դատախազ Վահե
Հարությունյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով նոր երևան եկած
հանգամանքի հիմքով բեկանել 25 տարվա վաղեմությամբ կատարված սպանության
գործով կայացված դատավճիռը ու և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր
քննության:
Բողոքի դատական քննությունը ներկայումս ընթացքի մեջ է:
-
15:43
07.06.26
Ժամը 14։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 29 ահազանգ
Կարդալ ավելին
-
15:14
07.06.26
Գյումրիում ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի երեք անդամներ
Կարդալ ավելին
-
14:56
07.06.26
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Կարդալ ավելին
-
14:00
07.06.26
ՆԳՆ-ն զգուշացնում է. որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Կարդալ ավելին