Լրահոս
Հասարակական
13:23
18.11.19
48

Մովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում: