Լրահոս
Իրավական
22:10
03.12.19
94

«Մարտի 1»-ի գործը. դատավոր Դանիբեկյանը գնում է արձակուրդ

Մարտի 1-ի գործով դատաքննությունը մոտ մեկ ամսով ընդհատվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ից 30-ը գտնվելու է արձակուրդում։ Թեև Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատը սկսվել է գարնանը, ու բուն գործի քննությանը դեռ չի հասել, դատավորը հրաժարվեց մինչև արձակուրդ մեկնելը ևս մեկ նիստ նշանակել: Պատճառաբանությունն այն էր, թե դատական նիստերի դահլիճը ծանրաբեռնված է: Իսկ Քոչարյանի պաշտպանական թիմը այդ նիստի անհրաժեշտությունն էր զգում մարդիկ կան, ովքեր ցանկանում են անձնական երաշխավորություն ներկայացնել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: