Լրահոս
Աշխարհ
19:02
18.03.19
199

Մահացել է Բեռլուսկոնիի գործով վկան

Img default alt hy

 Մարոկացի մոդել Իմանե Ֆադիլը, ով համարվում էր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի` անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների գործով վկան, մահացել է: Նրա առեղծվածային մահվան առիթով ստեղծվել է հետաքննական խումբ, որը հայտարարել է, որ մոդելը մահացել է ստամոքսի շրջանում սուր ցավերից:

Երբ նրան տեղափոխել էին հիվանդանոց, վերջինս իր ընկերներին հայտնել էր, որ իրեն թունավորել են: Իրականում մոդելը մահացել է մարտի 1-ին, սակայն այդ հանգամանքը գաղտնի է պահվել, մինչ ուրբաթ օրը:

Միլանի հետքննիչների ղեկավարը լրագրողներին հայտնել է, որ բժիշկները այդպես էլ չեն կարողացել պարզել Ֆադիլի մահվան իրական պատճառը, տեղեկացնում է Sky News–ը: