Լրահոս
Աշխարհ
15:38
18.03.19
499

Կրակոցներ գնացքի կայարանում

Img default alt hy

Անհայտ անձը կրակ է բացել Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքի գնացքի կայարանում եւ վիրավորել մի քանի քաղաքացու: Ոստիկանությունը մարդկանց տարհանել է տարածքից: Հանցագործը դիմել է փախուստի:

Ականատեսներից մեկը հայտնել է, որ մի տղամարդ հանկարծակի սկսել է կրակել: Տարածքը գտնվում է խիստ հսկողության տակ: Երկրի վարչապետ Մարկ Ռութը հայտնել է, որ «խիստ մտահոգված է» կատարվածի վերաբերյալ, տեղեկացնում է BBC-ն: