Լրահոս
Աշխարհ
17:15
12.10.21
54

Կիևում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ

Img default alt hy

Անհայտ տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ Կիևի արվարձանում, ինչի հետևանքով 27-ամյա տղամարդ է ոտքից վիրավորվել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության հաղորդագրությանը:

«Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կիևի մարզի ոստիկանները պարզում են կատարվածի հանգամանքները: Նշվում է, որ անհայտ տղամարդը կոմուֆլյաժով է եղել:

Հայտնի է, որ միջադեպի պահին 27-ամյա երիտասարդի կողքին է եղել նաև կինը երեխայի հետ: Կրակոցները հնչել են, երբ ամուսիններն իրենց դստեր հետ մեքենան նստելիս են եղել: Կատարվածի առնչությամբ քրգործ է հարուցվել՝ խուլիգանության մասին հոդվածով: