Լրահոս
Տարածաշրջան
21:11
05.10.21
83

Իրանը շրջափակում է Ադրբեջանը. Ալիևը փակել է Խամենեիի գրասենյակը՝ Բաքվում. տեսանյութ

Սյունիքի սահմանների մոտ անընդհատ նոր զորվարժություններ են անում՝ մի կողմից՝ Իրանը, մյուսից՝ Ադրբեջանը: Այսօր Նախիջևանում մեկնարկում է թուրք-ադրբեջանական զորախաղերի նոր փուլը: Իրանի զինված ուժերի «Խայբարի ազատագրողները» անունով լայնածավալ վարժանքներն էլ դեռ շարունակվում են:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե Թուրքիայից առնվազն 4 ռազմական ինքնաթիռով տեխնիկա է տեղափոխվել Ադրբեջան: ԱՊԱ գործակալության տվյալով՝ Թեհրանը արգելել է, որ Ադրբեջանից Նախիջևան՝ Իրանի օդային տարածքով ռազմական ինքնաթիռներ անցնեն:

Հայ իրանագետներն արձանագրում են, որ Թեհրան-Բաքու հարաբերությունների լարումը հասել է գրեթե պատմական բարձրակետի և շատ մոտ է անդառնալիության կետն անցնելուն։