Լրահոս
Մշակույթ
11:40
03.07.19
86

Հուլիսի 7-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկեծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը, որը կազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան»հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: 
Միջազգային կինոփառատոնն աշխարհի տարբեր երկրներից ստացել է մասնակցության ավելի քան 740 հայտ, ինչպեսնաև աշխարհի հեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարքկինոնկարներ: Փառատոնն ունի միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որըներառում է 12 ֆիլմ ավելի քան 17 երկրներից և կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը  ներառում է25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից: 
Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրին կնախագահի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն, իսկփառատոնի հատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտ կինոռեժիսոր, միջազգային մրցույթների դափնեկիր ԿառլոսՌեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր Պիպո Մեցապեսան(Իտալիա): Ժյուրիի կազմում ընգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand»կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը:

«Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի նաև կինոլորտի երիտասարդ մասնագետների զարգացման «Talent Lab»ծրագիրը: Այն առաջին անգամ իրականացվելու է փառատոնի օրերին` հուլիսի 9-12-ը: «Talent Lab»-ը բաղկացած է չորսաշխատարանից, որոնք նախատեսված են դերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատներիհամար: Աշխատարանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 9-ին, ժամը 10:00-ին, Հենրիկ Մալյանի անվանթատրոնի դահլիճում: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության շենքում:

«Ոսկե ծիրան» 16-րդ  միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն կմեկնարկի Կարմիր գորգի արարողությամբ, որը տեղիկունենա ժամը 17:30-ին: Այնուհետև, ժամը 19:00-ին, տեղի կունենա փառատոնի բացման պաշտոնականարարողությունը:

Կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: