Լրահոս
Առողջապահական
10:40
26.03.20
84

ՀՀ վարչապետ. «ակնհայտորեն անկման փուլում ենք»

Մարդկանց արգելված է տնից դուրս գալ, շատերին՝ աշխատել, բայց արգելված չէ ապրել: «Ակնհայտորեն անկման փուլում ենք»՝ ասել է վարչապետը նկարագրելով տնտեսության վիճակը: Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանել է այս օրերի ամենաակտուալ հարցին՝ ինչպես պետք է ապրեն օրավարձով ապրող մարդիկ: Ի դեպ, կոմունալների մասին դեռ կարող եք չմտածել: Արտակարգ դրությունը ճանաչվել է ֆորս մաժոր: Լույսը, գազն ու ջուրը չեն անջատի՝ անգամ դրանց գումարը չվճարելու դեպքում: