Լրահոս
Աշխարհ
15:59
01.07.19
67

Հայտնաբերվել է Միտտանի թագավորությանը պատկանող դղյակ

Img default alt hy

Տիգրիս գետի ցամաքելու արդյունքում հայտնաբերվել է 3400 տարեկան դղյակ, որը, ըստ հնեաբանների, պատկանել է Ասորական Միտտանի թագավորական տոհմին: Դղյակը մոտ մեկ կիլոմետր տարածություն է գրավում, որը ներառում է գերազմանատուն, մի քանի տուն եւ դեպի գերեզմանատուն ճանապարհ: Հայտնաբերվել են նաեւ ավերված պատեր՝ գունավոր ֆրեսկոներով, տեղեկացնում է Daily Mail-ը: Հնեաբանները վստահ են, որ այդ գտածոն չափազանց կարեւոր է ու համաշխարհային պատմության ու մշակույթի մեծ արժեք է ներկայացնում: