Լրահոս
Հայաստան
23:27
03.07.19
97

Հայաստանը դուրս է գալիս բաց ծով. պատրաստվում է օրինագիծ


Իշխանական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը՝ ծով չունեցող Հայաստանի համար մշակել է ծովային օրենսդրություն: Նախատեսվում է, որ այն հնարավորություն կտա ունենալ հայկական դրոշով նավեր, դրանցով կատարել բեռնափոխադրում: Աշխարհում 44 երկիր կա, որոնք չունեն ուղիղ ելք դեպի ծով, բայց օգտվում են բեռնափոխադրման այս այլընտրանքային մեթոդից: