Լրահոս
Առողջապահական
23:07
17.03.20
84

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 72 դեպք

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը այսօր ավելացել է 20-ով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 72-ի: Ինչպես գիտեք, մեկ վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր հայտնաբերված 20 դեպքերից 7 կապված է Էջմիածնի հայտնի նշադրեքի հետ, մյուսը 13-ը Երևանում գործող արտադրամասի հետ: Ժամը 18-ի դրությամբ հաստատված վերջին 8 վարակակիրներից ոմանք մեկուսացված են եղել: Մյուսների շփման շրջանակը պարզվում է: Առողջապահության նախարարը հայտնել է, որ այս պահին Հանրապետությունում թոքերի արհեստական օդափոխության 334 սարք կա, որոնք բոլորը աշխատող են։ Եվս 15-ը՝ ռեզերվում է: Դրանք հատուկ առանձնացվել են կորոնավիրուսով վարակվածների համար։ Առաջիկա երկու շաբաթների ընթացքում ևս 21 սարք Հայաստան կհասնի Ռուսաստանից և Չինաստանից: Իրավիճակից օգտնվելու ու ալկոգելը շուկայական արժեքից մի քանի անգամ թանկ վաճառելու համար տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երկու վարույթ է հարուցել: Հանձնաժողովի ղեկավարը հորդորում է քաղաքացիներին խաթուներից խուճապային գնումներ չանել: