Լրահոս
Հասարակական
21:16
04.12.19
114

Հարազատները պահանջում են բացահայտել զինվորի մահը

Այսօր խորհրդարանի առաջ լարված իրավիճակ էր: Այնտեղ բողոքի ակցիա են անցկացրել Արցախի մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորումից մահացած Արթուր Աջամյանի հարազատները: Նրանք պահանջել են բացահայտել 21-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները: Հակառակ դեպքում խոստացել են զինծառայողի դագաղը բերել խորհրդարանի մոտ: