Լրահոս
Քաղաքական
00:24
06.07.19
86

«Հանրապետականները» Սերժ Սարգսյանի հետ ուխտագնացության են մեկնել

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Հայլուրի հարցին ի պատասխան, կարծիք է հայտնել, որ անկախ նրանից՝ լավն ենք համարում սահմանադրությունը, թե վատը, պետք է պաշտպանենք մայր օրենքը: Նա հորդորել է սահմանադրությունը մեկնաբանելու գործը թողնել միայն իրավաբաններին: Սերժ Սարգսյանը հրաժարվել է այլ թեմաների մասին մեկնաբանություն տալ: Ասել է՝ շոգերն անցնեն, կխոսի:
Այսօր Հանրապետական կուսակցության ղեկավարը մոտ 500 կուսակիցների հետ ուխտագնացության էր մեկնել Արագածոտն: Դղրի, Տեղերի վանքեր այցից բացի, հանրապետականները Աղձք գյուղում այցելել են հայոց արքաների միակ պահպանված դամբարան: