Լրահոս
Հասարակական
21:35
16.11.19
119

Համերաշխության «Վերնատուն»

Իշխանափոխությունից ընդամենը մեկուկես տարի անց մեծ ժողովրդականությամբ հպարտացող իշխանությանը, ընդդիմադիր բևեռներ են ուրվագծվում: Վերնատուն ակումբում, որ այս շաբաթ առաջին համագումարն արեց, հավաքվել են ավագ ու երիտասարդ սերնդի հասարական-քաղաքական այն գործիչները, որ համոզված են Հայաստանը այսպես բզկտված այլևս չի կարող մնալ: Հանրային, ազգային համերաշխության կոչ անող Վերնատունը վերկուսակցական ակումբ է բայց ակումբի հիմնադիր, Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը արդեն հայտարարել է գարնանը ակտիվ քաղաքական պայքար է սկսում: