Լրահոս
Աշխարհ
23:05
17.03.20
93

Համաշխարհային պատերազմ՝ կորոնավիրուսի դեմ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը այսօրվանից անորոշ ժամանակով դադարեցնում է վիզաների տրամադրումը: Դեսպանատունը որոշումը կայացրել է Հայաստանում արտակարգ դրություն մտցնելուց հետո: Ֆրանսիայում այսօրվանից սկսած15 օր տոտալ կարանտին է հայտարարվել: Նախագահ Մակրոնը քաղաքացիներին հորդորել է մնալ տներում, միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրամիությունը փակում է իր սահմանները օտարերկրացիների համար: