Լրահոս
Քաղաքական
22:30
05.10.21
80

«Գյումրիում իշխանությունը փորձում է հաղթել դրածո թեկնածուների միջոցով». Կարապետ Պողոսյան

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած Գյումրու «Թասիբով» դաշինքի ցուցակը գլխավորող Կարապետ Պողոսյանը կասկած է հայտնում, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունենալիք ընտրություններում իշխանության թեկնածուն իրականում ցանկանում է դառնալ քաղաքապետ:

Կարապետ Պողոսյանի կարծիքով, եթե «Իմ քայլը» հաղթի ընտրություններում, ապա քաղաքապետ կդառնա բոլորովին այլ անձ: Պողոսյանը միաժամանակ պնդում է, որ իշխանության դիրքերը բավականին թույլ են և «ձայն փախցնելու» համար նրանք ընտրապայքարի մեջ են մտցրել բազմաթիվ ուժերի: