Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:13
26.04.21
75

Գերիների վերադարձի միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է. Ռուբեն Ռուբինյան

Img default alt hy

Գերիների վերադարձի միակ ճանապարհը միջազգային ճնշման մեծացումն է, ԱԺ-ում ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, իմքայլական Ռուբեն Ռուբինյանը:

«Միջազգային ճնշում ասելով՝ նկատի ունեմ լայն գործընթաց, որը չի սահմանափակվում մեկ կամ երկու քայլով: Դա համապարփակ գործընթաց է, որը պետք է տեղի ունենա հնարավոր բոլոր միջազգային ատյաններում, բոլոր հնարավոր երկրկկողմ հարաբերություններում: Վստահ եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի հասնել մեր նպատակին», - ասաց Ռուբինյանը:

«Իմ քայլը» խմբակցությունից Տաթևիկ Հայրապետյանն էլ կարևորեց խորհրդարանական դիվանագիտության հարթակների օգտագործումը.

«Պետք է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ գերիներին օր ավելի Բաքվում պահելն Ալիևի համար իսկական գլխացավանք դառնա»: