Լրահոս
Տնտեսական
22:43
04.07.19
72

Գազը կթանկանա՞, թե՞ ոչ. բանակցությունները շարունակվում են

Չնայած ռուսական մամուլի համառ պնդումներին, թե գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններն անարդյունք ավարտվել են՝ մեր երկրի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը շարունակում է պնդել, որ դեռ բանակցում են ռուսական կողմի հետ: Նա այսօր լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ գազի գինը սահմանին կարող է բարձրանալ, իսկ իրենք հիմա փորձում են հասնել նրան, որ սպառողները չզգան այդ փոփոխությունը: