Լրահոս
Հայաստան
10:21
07.07.19
79

Եվս մեկ զոհ՝ Զոդի կամրջի վթարում

Img default alt hy

Հրապարակի տեղեկություններով՝ Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ  հուլիսի 6-ին, տեղի ունեցած սարսափելի վթարի զոհերի թիվը պաշտոնապես հայտարարվում է վեցը եւ հաղորդվում են անուններ, սակայն մեր տեղեկություններով Սուրենավանի բնակիչ 18 տարեկան Աստղիկ Ա.-ին  քիչ առաջ կրկին մահացած են հայտնաբերել, նրան վթարից հետո տեղափոխել են Արտաշատի հիվանդանոց: Ծնողները, գիտեին, որ աղջիկը վթարի ենթարկված երթուղայինի մեջ է եղել, բայց վթարից հետո մինչեւ կեսգիշեր չէին կարողանում պարզել աղջիկը ողջ է, թե մահացած: