Լրահոս
Քաղաքական
10:16
05.10.21
59

Եթե բնակչության 20 տոկոսն ակտիվ պայքարի, ոչ մի իշխանություն չի դիմանա. Ռոբերտ Քոչարյան. տեսանյութ

«Բարձրաստիճան զինվորականների դեմ քրեական հետապնդումները ցույց են տալիս, որ այս իշխանությունը ամեն ինչ անելու է պատերազմի մեղքը իր վրայից գցելու համար: Ամենահարմար մեղավորն էլ գեներալիտետն է»,- նկատում է հանրապետության երկրորդ նախագահը:

Քոչարյանը կարծում է, որ գեներալները պետք է սկսեն խոսել, պատմել ճշմարտությունը: «Հայաստան» դաշինքի առաջնորդը կրկնել է, որ իրենց նպատակն այս իշխանության հեռացումն է ու ոչ մի իշխանություն չի դիմանա, եթե անգամ բնակչության 20 տոկոսը վճռական պայքարի դուրս գա: