Լրահոս
Երևան
10:12
22.04.21
62

Երիտասարդներն իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներից. Նրանցից մի քանիսին բերման ենթարկեցին. news.am

news.am–ի փոխանցմամբ՝ մի քանի երիտասարդներ իրենց շղթայել են կառավարության շենքի դարպասներից: Ոստիկանները նրանցից մի քանիսի ձեռնաշղթաները հանեցին եւ բերման ենթարկեցին: «Ազատագրում» նախաձեռնության անդամներից մեկը, որին ոստիկանները բերման էին ենթարկում, բացականչում էր «Նիկոլ դավաճան», իսկ մի աղջիկ էլ գոռում էր. «բ-ի տղա»:

Երիտասարդներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց, որ սոսնձով փակել է ձեռնաշղթայի բանալու անցքը. «Այնպես ենք արել, որ Նիկոլ Փաշինյանը մաքսիմալ դժվարությամբ մուտք գործի կառավարության շենք, այս շենքն իրեն չի պատկանում»: