Լրահոս
Հասարակական
17:10
11.10.21
54

Երևանում բետոնե փլված քարի տակ հայտնաբերվել է 9-ամյա տղայի դի

Img default alt hy

Երեկ, ժամը 23։00-ին ոստիկանությունը մի տղամարդուց հաղորդում է ստացել, որ որդին  ժամը 17։00-ին սահմաններում դուրս է եկել տնից և չի վերադարձել։ 

Panorama.am–ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ արդեն հոկտեմբերի 11–ին ժամը 00։50–ին ոստիկանները Իսակովի պողոտայի 52/5 հասցեի դիմաց գտնվող հողատարածքում բետոնե փլված քարի տակ հայտնաբերել են 9-ամյա տղայի դին։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։