Լրահոս
Սոցիալական
00:49
28.06.19
117

Եղվարդցիներն իրենց տունն են փնտրում կառավարության դիմաց

Առանց տանիքի մնացած Եղվարդի 30 ընտանիքները որտե՞ղ պետք է ապրեն: Կոտայքի մարզպետը այս հարցի պատասխանը դեռ չունի, բայց վստահ է, որ բնակիչները ապօրինի էին ապրում այն տարածքում, որտեղից նրանց երեք օր առաջ ոստիկանները ուժով դուրս են հանել: Բնակիչները մեկ գիշեր արդեն լուսացրել են կառավարության դիմաց: Մտադիր են վաղվանից հացադուլ սկսել: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այսօր խոստովանել է նաև, որ Կոտայքում այսպիսի հարյուրավոր ընտանիքներ կան, որ զավթել են պետական շենքեր: