Լրահոս
Հասարակական
22:20
18.11.19
119

Դատապարտյալը փախել է «Էրեբունի» ԲԿ-ից

Առավոտյան Էրեբունի բժշկական կենտրոնից փախած դատապարտյալը փախուստից առաջ ալկոհոլ է օգտագործել՝ իր հիվանդասենյակը հսկող հսկիչի հետ: Մեր աղբյուրի տվյալով, 31-ամյա Արայիկ Սարգսյանը հաջողել է ճողոպրել, երբ խմած հսկիչը քնել է հիվանդի մահճակալին: Նախկինում 7 անգամ դատապարտված տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել բանտախցում ինքնավնասվելուց հետո: Հավանաբար, նա այդ քայլին է դիմել փախուստի նախապես մշակված ծրագրով: