Լրահոս
Աշխարհ
10:30
06.07.19
265

Բաբելոնը՝ UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում

Img default alt hy

Հինավուրց Մեզոպոտամիայի քաղաք Բաբելոնը ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում: 1983 թվականից ի վեր Իրանի կառավարությունը լոբբինգ էր անում՝ 4000 տարեկան կոթողը UNESCO-ի պատվավոր ցանկում ներառելու համար: Բաբելոնը հայտնի է Կախովի այգիներով, որոնք աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն են: Բաբելոնի տաճարը շատ է վնասվել, նախ՝ Սադամ Հուսեյնի դղյակի կառուցման հետեւանքով, եւ ԱՄՆ-ի՝ որպես ռազմաբազա օգտագործումից, տեղեկացնում է BBC-ն: