Լրահոս
Հասարակական
23:54
05.12.19
113

«Անառողջ» լռություն. սկանդալ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի շուրջ սկանդալ է հասունանում: Armlur.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ տնօրենը իր աշխատակիցներից մեկի հետ խոսում է «այլ ծախսեր» անվան տակ դուրս գրվող փողերի մասին, որը պետք է հավաքել ու դնել սեյֆում: Լրատվամիջոցը իրավապահ մարմիններին խնդրել է սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին: Առողջապահության նախարարությունը դեռ չի մեկնաբանում այս տեսանյութը, քանի որ նախարար Արսեն Թորոսյանը երկրում չէ: Ըստ մամուլի՝ Մհեր Դավիդյանցը առողջապահության նախարարի մտերիմ ընկերն է: